factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է անցկացրել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։
«Ավարտելով դրական այցը Անկարա։ Շնորհակալություն Թուրքիայի գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային թեմաների շուրջ բաց և կառուցողական փոխանակումների համար, ներառյալ՝ Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Վրաստանի և Թուրքիա-Հայաստան կարգավորման հարցերը»,- գրել է Գրոնոն։
Նա նշել է, որ քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են շահավետ լինել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին: «Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում հրամայական է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչն էլ հայտնել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
comment.count (0)