armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2011 թվականին «Բելտրանսգազ»-ը Ռուսաստանին վաճառելու ժամանակ վերջինս Բելառուսին խոստացել է 5 տարիների ընթացքում գազի մատակարարումներին անցնել ներքին սակագներով: Նա ընդգծել է, որ մտադիր է պահանջել այդ խոստման իրականացում՝ այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնցեպտուալ կերպով պայմանավորվել են էներգակիրների հարցում, գները կսահմանեն մոտ ապագայում: Նրա խոսքով՝ Բելառուսը ՌԴ-ից տարեկան ձեռք է բերում 20 մլրդ խմ գազ:
comment.count (0)