Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը |azatutyun.am|
08:49 - 19 հունիսի, 2019

Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։

Խուդոյանը հայտարարել էր, որ իր միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ. երեկ դատավորն արգելել էր պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվեց։

Խուդոյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշեց, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Նշենք, որ դատարանը շարունակում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել