Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ |armenpress.am|
09:02 - 15 հունվարի, 2020

Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ |armenpress.am|

armenpress.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում Է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է հունվարի 15-ին:

«Այն, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ, կրկնվող անհեթեթություն Է»,-ասել Է նախագահը, որի ելույթը հեռարձակել Է իրանական պետական հեռուստատեսությունը:
Ռոհանին նաեւ կասկած Է հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) «Թրամփի գործարքով» փոխարինելու ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի հեռանկարայնության հարցում:

«Ես չգիտեմ՝ ինչպես Է վարչապետ Ջոնսոնը պատրաստվում դա անել: Նա ասում Է՝ ազատվենք ԳՀՀԾ-ից եւ դրա փոխարեն իրականացնենք «Թրամփի պլանը»: Բայց ինչ Է արել Թրամփն այն բանից բացի, որ խախտել Է միջազգային համաձայնագրերը»,-հունվարի 15-ին Ռոհանիի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել