Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ
 |tert.am|
09:52 - 25 հունիսի, 2024

Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ |tert.am|

tert.am: Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։

«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը»,- ասել է Միլլերը։

Հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել