Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|
07:09 - 15 հունվարի, 2020

Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|

ermenihaber.am: Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել:

Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպման մասին «Twitter»-ում գրառում է արել Չավուշողլուն՝ նշելով. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Հայ համայնքի և մեր երկրի համար թող բարի լինի: Կշարունակենք բոլորս միասին աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»:

12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Նորընտիր պատրիարքի գահակալությունը տեղի ունեցավ հունվարի 11-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել