Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար |armenpress.am|
12:10 - 26 հունիսի, 2024

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքերն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու  համար։ Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները կարող են աջակցել և շատ դեպքերում աջակցում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը»,-ասաց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել