1lurer.am: Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։
Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է, 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեում՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։
Բացի դրանից՝ կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի երկարատև ապահովման, զինվորականների պատրաստման և պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Ուկրաինայի և ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցության, կիբեռանվտանգության, հետախուզական տվյալների փոխանակման և այլնի վրա:
Շեշտվում է նաև Ուկրաինայի ապագան Եվրամիությունում, ականազերծման ու հետպատերազմյան վերականգնման, փախստականների աջակցության շարունակության, հակառուսական պատժամիջոցների պահպանման ու ուժեղացման կարևորությունը։
Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել նաև Լիտվայի և Էստոնիայի հետ։
comment.count (0)