factor.am: Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել 20 զոհված զինվորների, որոնք, պարզվում է, ռուսներ են, DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք, անշուշտ, ցանկանում ենք վերադարձնել մեր բոլոր զինվորներին և մեր հերոսների մարմինները։ Բայց մենք հաստատ չենք ուզում ռուսներին վերադարձնել պարզապես քանակի համար»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը լրագրողներին ցուցադրել է ռուսական անձնագրերը, որոնք, նրա խոսքով, հայտնաբերվել են փոխանակման ժամանակ փոխանցված մարմինների հետ միասին:
695,000 ռուս զինվորականներ կռվում են Ուկրաինայի տարածքում, հայտնել է Զելենսկին։ ՌԴ ԶՈՒ զորքերի մի մասը կենտրոնացած է նաև Կուրսկի և Բելգորոդի ուղղություններում։ Նրա խոսքով ՝ օրվա ընթացքում Ռուսաստանի բանակը հարձակման է գնում մինչև 200 անգամ։ Մինչև 4 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերը նույնպես փորձում են ներխուժել Դնեպրոպետրովսկի մարզ, բայց առայժմ անհաջող, ասել է Զելենսկին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)