1lurer.am: v>Եվրամիության գագաթնաժողովում չի հաջողվել ընդունվել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։
Փաստաթղթի նախագծում նաև նշվում էր, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները և կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին:
ԶԼՄ-ների տվյալով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան։ Ըստ Եվրոպական խորհրդի՝ կոմյունիկեի տեքստը ստացել է ԵՄ 27 երկրից 26-ի վճռական աջակցությունը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի հաջորդ նիստում՝ հոկտեմբերին:
Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ խորհրդին աջակցել Կիևի եվրաինտեգրման ձգտումներին: «Այժմ հստակ քաղաքական ազդակ է պետք, որ Եվրոպայի խոստումներն ուժի մեջ են»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
comment.count (0)