ՌԴ-ն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

 |factor.am|
22:32 - 19 հունիսի, 2025

ՌԴ-ն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել |factor.am|

factor.am: Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակման հերթական փուլն են իրականացրել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ռուս զինծառայողների մի խումբ» վերադարձել է ուկրաինական գերությունից, սակայն չի նշել նրանց թիվը։ Ռուս զինվորականները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք հոգեբանական և բժշկական օգնություն են ստանում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ ԶՈՒ-ի, Ազգային գվարդիայի և Սահմանապահ ծառայության զինծառայողները վերադարձել են Ուկրաինա։ Նրանց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից,  սակայն նաև չի նշել, թե քանի մարդ է փոխանակվել։

Ստամբուլում ուղիղ բանակցությունների ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնության էին եկել փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների, ինչպես նաև միմյանց փոխանցել պատերազմում զոհված զինվորների վեց հազար մարմին։

Հունիսի 9-ին Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել էին  25 տարեկանից երիտասարդ ռազմագերիների, իսկ հունիսի 10-ին և 12-ին  փոխանակված գերիների շարքում նաև ծանր վիրավորներն էին։ Ռուսաստանը մի քանի փուլով Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների մարմիններ՝ ընդհանուր առմամբ ավելի քան վեց հազար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել