Ադրբեջանի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել |panorama.am|
12:01 - 28 հունիսի, 2024

Ադրբեջանի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել |panorama.am|

panorama.am: 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում (Հարավային Ադրբեջան-խմբ.)։  «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ԱՀ ԳԱԱ հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։

«Հունիսի 28-ին, ժամը 07:43-ին Լերիկի շրջանում՝ Լերիկ կայարանից 27 կմ դեպի արևելք, գրանցվել է երկրաշարժ, որը մոտ 5 բալ ուժգնությամբ զգացվել է հարակից Լերիկ, Լենքորան, Աստարայում։ Ջալիլաբադի շրջանում՝ 4 բալ ՝ զգացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 18 կմ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել