Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ․ ՇՄՆ
15:11 - 29 հունիսի, 2024

Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկման արդյունքում Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ․

«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: 

Հայկական մուֆլոն (լատ.՝ Ovis orientalis gmelini)։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»», - նշված է հայտարարությունում։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել