azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 2-6-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և պետական այցեր կկատարի Ղազախստան և Տաջիկստան, կիրակի օրը հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Տաջիկստանի և Ղազախստանի ղեկավարներն են Չինաստանի նախագահին իրենց երկրներ այցի հրավեր արել։
ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։
comment.count (0)