Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը. քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում. Իրանի դեսպան |tert.am|
12:30 - 05 հուլիսի, 2024

Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը. քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում. Իրանի դեսպան |tert.am|

tert.am: Մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում: Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներն ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հարևան պետությունների հետ»,- նշեց նա։

Դեսպանը նաև հավելեց, որ Իրանում ապրում են տարբեր ազգային պատկանելիություն ունեցող քաղաքացիներ, բայց դա չի կարող ազդել երկրի որդեգրած սկզբուքային ու ազգային քաղաքականության վրա:

«Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք: Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային ու փոխադարձ շահերի վրա, և այդ սկզբունքը չի փոխվում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել