ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանը մասնակցել են ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 8-րդ նիստին։
Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ողջունելով ենթակոմիտեի նիստի մասնակիցներին, կարևորել է ԵՄ Հայաստան ակտիվ համագործակցությունը։
Նիստի ընթացքում Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ ՀՀ ծրագրերն ու առաջնահերթությունները։
ԵՄ ներկայացուցիչները խոսել են ԵՄ էներգետիկ քաղաքականության զարգացումներից և էներգետիկ ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության և աջակցման վերաբերյալ։
Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հայաստանում ճանապարհային անվտանգության թեմայով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի, ԵՄ-Հայաստան համագործակցության, տրանսպորտային ոլորտում ԵՄ աջակցության, ԵՄ տրանսպորտային քաղաքականության զարգացումների վերաբերյալ թեմաներ։
comment.count (0)