Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն. Իրանի դեսպանը՝ 3+3 ձեւաչափի մասին |news.am|
14:03 - 05 հուլիսի, 2024

Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն. Իրանի դեսպանը՝ 3+3 ձեւաչափի մասին |news.am|

news.am: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետեւանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների եւ այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատեւ խաղաղության:

Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլեւ տնտեսական հարցեր, առեւտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել