Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նշվում է, որ Հայաստանն իր առաջնահերթությունները ներկայացնելիս ղեկավարվել է ՍԾՏՀ կանոնադրությամբ, ինչպես նաև ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին›› փաստաթղթով։
Հայաստանի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը։
Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ՍԾՏՀ-ում նախագահելու է Հայաստանը։
comment.count (0)