civilnet.am: Կառավարությունում քննարկվում է Դիլիջանի նոր թունել կառուցելու հարցը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով մոտ է լինելու (վերականգնման աշխատանքների գումարին – խմբ․), ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել կամ երթևեկությունն ընդլայնելու համար: Նոր թունելի կառուցումը՝ արդեն նոր ստանդարտներով, շատ ավելի նպատակահարմար է։ Ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից այն հիմնավորված է, որովհետև երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է»,- հուլիսի 10-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է փոխնախարարը։
comment.count (0)