Շիրակի մարզում հայտնաբերել են 2006 թվականին ծնված քաղաքացու դի. ՆԳՆ ՓԾ
22:02 - 11 հուլիսի, 2024

Շիրակի մարզում հայտնաբերել են 2006 թվականին ծնված քաղաքացու դի. ՆԳՆ ՓԾ

Փրկարարները Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերել են 2006 թ. ծնված Գ. Զ.-ի դին, դուրս բերել և մոտեցրել պատգարակին: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծատայությունից.

«Հուլիսի 11-ին, ժամը 10:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են համագյուղացիներ, ոստիկանության աշխատակիցներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք» - նշված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել