Մայիսյան հեղեղումների հետևանքով վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն |armenpress.am|
20:17 - 12 հուլիսի, 2024

Մայիսյան հեղեղումների հետևանքով վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն |armenpress.am|

armenpress.am: Վերջին տվյալներով՝ մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն: Սակայն, կառավարության հատկացրած փոխհատուցման ծրագրի շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին, որի վերջնաժամկետն է այս տարվա սեպտեմբերի 30-ը: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Նա նշեց, որ աղետի առաջին իսկ օրից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ ձևավորվել և գործել է վնասների գնահատման հանձնաժողով: Համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովները տեղերում կատարել են ուսումնասիրություններ, վնասների և ազդեցությունների գույքագրում և համապատասխան փաստաթղթավորում՝ փորձելով ստանալ ամբողջական և համապարփակ պատկեր: Այդ աշխատանքների արդյունքում հաջողվել է գտնել վնասների փոխհատուցման այն մեխանիզմերն ու կարգավորումները, որոնք հնարավորինս արտացոլում են իրական խնդիրները ու վնասների պատկերը: Ամփոփված տվյալները սահմանված կարգով կներկայացվեն կառավարություն:

Նշվեց, որ այս պահին գրանցված են հեղեղումից տուժած 269 բնակարաններ և անհատական բնակելի տներ, սակայն շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին: 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել