Հրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասում. ՆԳՆ փրկարար ծառայություն
21:26 - 12 հուլիսի, 2024

Հրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հուլիսի 12-ին, ժամը 15:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից.

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 16։19-ին։ Այրվել են Նորագյուղ թաղամասում գտնվող տներից երկուսի տանիքի փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 50 քմ), բակում կուտակած փայտ և հնամաշ գույք», - նշված հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել