«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մեր մարզային այցելություններից ամենատեսանելին ու հստակը երկու բան է։ Առաջինը, մարդկանց տրամադրությունները շատ բարձր են, ակնկալիքները, պատրաստակամությունն ու ներգրավված լինելու ցանկությունը՝ շատ մեծ։
Երկրորդը, չարիքի կողմից իրականացվող գործողությունն անհավատալի տարածություններ է գրավում մարդկանց վախեցնելու, սարսափեցնելու, աշխատանքից հեռացնելու, տարբեր միջոցներից զրկելու առումով։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ մարդիկ քաղաքական կամ քաղաքացիական հայացքներ ու դիրքորոշում ունեն։
Շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին, համակարգող խորհուրդի նիստ ենք ունեցել, գործողությունների որոշակի ուղղվածությունը կա»,-ասել է նա:
comment.count (0)