Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական կանոնակարգի՝ նախագահի ստորագրման կապակցությամբ:
Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ Ադրբեջանն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում․ «Մաքսիմումի մեջ Ադրբեջանը հայտարարում է Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի մասին, իսկ պլան մինիմումի մեջ մտնում է այս խայտառակ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, որով ուզում է հատվածային սահմանազատում անել, և դրանով ինչքան հնարավոր է կտորներ վերցնել, կցել Ադրբեջանին, դրա տակ չկան քարտեզներ, չկան հիմքեր։
Հիմա այս պահին Ադրբեջանն ինչ ունի քաղելու, քաղում է, եթե քարտեզ չկա դրված հիմքում, ձգտելու է առավելապաշտական նկրտումների», - նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
Այսօր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրամանագիր ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
comment.count (0)