tert.am: Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար:
Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ:
Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում:
Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,-ասաց նա։
«20 րոպե Ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք՝ գլխավոր դատախազը իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացի վերաբերյալ: Մեզ համար ողջամիտ ժամանակից հետո եթե չարձագանքեն, մեր գործընթացն այստեղ կշարունակվի»,- ասաց Բագրատ Սրբազանը:
comment.count (0)