Թրամփը սկսեց 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը |azatutyun.am|
10:48 - 19 հունիսի, 2019

Թրամփը սկսեց 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Օռլանդոյում կայացած բազմահազարանոց հանրահավաքով սկսեց 2020 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Նա խոսեց իր տնտեսական ու հարկային քաղաքականության, անօրինական միգրանտների դեմ պայքարի հաջողությունների մասին, ինչպես նաև քննդատեց դեմոկրատներին ու հորդորեց 2020 թվականին ձայն չտալ նրանց:

«Անկախ թե ինչ կարգախոսներ կօգտագործեն դեմոկրատները, 2020 ին նրանց տված յուրաքանչյուր ձայնը՝ քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը»,- ասաց Թրամփը, նշելով որ դեմոկրատները ցանկանում են միգրանտների առաջ բացել սահմանները նրանց ձայնը ստանալու համար:

Թրամփը չմոռացավ նախորդ ընտրություններին, իր օգտին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները, ասելով թե «քաղաքական պատմության մեջ ականատեսն էին վհուկների ամենամեծ որսին»: նրա խոսքերով. «միակ դավադրությունը եղել է դեմոկրատների կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել