ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ ադրբեջանական կողմն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը
14:41 - 18 հուլիսի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ ադրբեջանական կողմն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ 

ԱԳՆ-ից նշել են, որ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր հայտարարել էր, թե բրիտանական կողմից առաջարկ է եղել հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի միջև, ապա շարունակել Հայաստան-Ադրբեջան ֆորմատով։ Հաջիևը նշել էր, թե հայկական կողմը մերժել է առաջարկը, ինչը Ադրբեջանը դիտարկում է որպես երկխոսությունից և խաղաղության օրակարգն առաջ մղելուց հետ կանգնելու մտադրության դրսևորում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել