Երևան քաղաքից 16 կմ հարավ 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20:13 - 18 հուլիսի, 2024

Երևան քաղաքից 16 կմ հարավ 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։

Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Թուրքիայի արևմտյան հատվածում երկրաշարժ է գրանցվել։ Ըստ կենտրոնի՝ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 13 կմ խորության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել