armenpress.am: 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից:
«2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չտպելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ այլ առումներով ներման ենթակա լինի: Մեր նպատակը մարդկանց հարկային պարտավորությունների տակ մտցնելը չէ: Ստվերային տնտեսություն կրճատելու, մեր բյուջեի եկամուտներն էլ ավելի մեծացնելու համար մենք պետք է շատ խիստ, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերենք և այդ պայմանավորվածությունները իրականացնենք: ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Բյուջետային նոր մոտեցումների արդյունքում մենք մեր բանակում հսկայական փոփոխություններ ենք արել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ փոքր օբյեկտներում ՀԴՄ-ներ չխփելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում:
2019թ. հունվար-նոյեմբերի ամիսներին 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)