news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Խոսքը 100 մլն դոլարի վարկի ներգրավման մասին է:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝ պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ.փոխառության տարեկան ծրագիրը։
Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 32.4%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։
Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)