Որքան ջուր բաց կթողնվի այս տարի Սևանից ոռոգման նպատակով
11:39 - 05 հունիսի, 2025

Որքան ջուր բաց կթողնվի այս տարի Սևանից ոռոգման նպատակով

2025 թվականի ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի սահմանաչափ է սահմանվում մինչև 131.8 միլիոն խմ, այդ թվում՝ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության համար ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված 4.3 միլիոն խմ ծավալով ջրառը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստի օրակարգից։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ջրառը նախատեսված է 30 հազար հեկտար հողատարածքի ոռոգման համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել