factor.am: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման հայտարարել են փոխնախագահ Քամալա Հարիսին իրենց աջակցության մասին։ Տեսանյութն X-ի իր էջում հրապարակել է Բարաք Օբաման։
«Այս շաբաթ ավելի վաղ, ես ու Միշելը զանգահարել ենք մեր ընկեր Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք` կարծում ենք, որ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը։ Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահը։
Ավելի վաղ Հարիսին իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին և Դեմոկրատական կուսակցությանը առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։ Հարիսը համաձայնել էր պայքարել առաջադրման համար։
comment.count (0)