armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմասնակցեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Նախագահը խոստացել էր, որ կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում։ Նա և առաջին տիկինը պատրաստվում են հարգել այդ խոստումը և մասնակցել երդմնակալությանը», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը։
Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։
comment.count (0)