tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆիջին բանակցություններ են սկսել Վաշինգտոնի և Խաղաղօվկիանոսյան կղզիների միջև ռազմական կապերի ամրապնդման նպատակով:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությանը:
Նա ասել է, որ բանակցություններն ԱՄՆ-ի և Ֆիջիի միջև սկսվել են Ուժերի կարգավիճակի համաձայնագրի շուրջ, որն ԱՄՆ-ին թույլ կտա տեղակայել և վերատեղակայել ուժեր՝ ի աջակցություն Ֆիջիի:
ԱՄՆ-ն նաև 4.9 մլն դոլար է խոստացել՝ աջակցելու Ֆիջիի ռազմական արդիականացմանը և ստորագրել է երկկողմ լոգիստիկ համագործակցության պայմանագիր:
comment.count (0)