Թուրքիան կրճատել է ԱՄՆ-ի հետ F-16 ինքնաթիռների 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը. Յաշար Գյուլեր
 |1lurer.am|
13:07 - 27 նոյեմբերի, 2024

Թուրքիան կրճատել է ԱՄՆ-ի հետ F-16 ինքնաթիռների 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը. Յաշար Գյուլեր |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան 23 միլիարդ դոլարով կրճատել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործարքը՝ չեղյալ հայտարարելով իր գործող ավիապարկի արդիականացման համար 79 հավաքածուի գնումը, երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այս տարվա սկզբին երկար ձգձգված գործընթացից հետո ԱՄՆ-ից ձեռք բերեց 40 F-16 կործանիչ և 79 հավաքածու իր գոյություն ունեցող F-16-ներն արդիականացնելու համար:

«F-16 Block-70-ի ձեռքբերման համար նախապես վճարվել է 1,4 միլիարդ դոլար, սրանով մենք գնելու ենք 40 F-16 Block-70 Viper և պատրաստվում էինք գնել արդիականացման 79 հավաքածու»,- ասել է Գյուլերը խորհրդարանական լսումների ժամանակ։

«Սակայն մենք հրաժարվեցինք այդ 79-ից, որովհետև մեր թուրքական օդատիեզերական արդյունաբերության ձեռնարկությունները (TUSAS) ի վիճակի են ինքնուրույն իրականացնել արդիականացումը, և մենք վստահեցինք նրանց»,- ասել է նախարարը:

Գյուլերը հավելել է, որ 40 նոր Lockheed Martin F-16 ինքնաթիռի և դրանց զինամթերքի վաճառքը Թուրքիային կարժենա մոտ 7 միլիարդ դոլար։

Անկարան այս պատվերը տվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ երկու տարի այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները երկիրը հանեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով:

Թուրքիան ցանկանում է կրկին միանալ F-35 ծրագրին և գնել 40 նոր F-35 ինքնաթիռ, ասել է Գյուլերը։

Անկարան շահագրգռված է նաև Eurofighter Typhoon կործանիչներ գնելու հարցում, որոնք արտադրվում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի կոնսորցիումի կողմից։ Այն նաև մշակում է սեփական KAAN մարտական ​​ինքնաթիռը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել