Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և  Վաչագան  գետերի մակարդակը նորմայի սահմաններում է. ՆԳՆ ՓԾ
16:09 - 28 հուլիսի, 2024

Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է. ՆԳՆ ՓԾ

Հուլիսի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից.

«Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են», - նշված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել