Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի
19:16 - 29 հուլիսի, 2024

Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-18:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի` Շիրազի, Նալբանդյան, Մաշտոցի, Ազատամարտիկների փողոցների, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Աբովյան 4-րդ նրբանցքի, Ե. Չարենցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել