Արարատի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում ջուր չի լինի
10:03 - 30 հուլիսի, 2024

Արարատի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել