Կաշառք ստանալու համար Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
 |1lurer.am|
18:36 - 30 հուլիսի, 2024

Կաշառք ստանալու համար Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

 
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
 
Բացի տնօրենից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել