ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|
05:35 - 10 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|

news.am: Միացյալ Նահանգները այս շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ-ը, որն այս շաբաթ նախագահում է Անվտանգության խորհրդում, ծրագրում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցով նախատեսված հանդիպման փոխարեն։

Նիստում կներկայացվի «համակողմանի տեղեկատվություն Կորեական թերակղզում վերջին իրադարձությունների մասին, ներառյալ վերջերս հրթիռների արձակումը եւ ԿԺԴՀ սադրանքների հնարավորությունը», հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

ՄԱԿ ԱԽ-ն անցյալ շաբաթ փակ դռների հետեւում հանդիպում էր անցկացրել, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի հրթիռային 13 փորձարկումները։ Այդ հանդիպումը կազմակերպվել էր եվրոպական երկրների կողմից, որոնք դատապարտել էին Փհենյանի գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել