news.am: Ընթացիկ տարվա սեպտեմբերին մենք մեկ անգամ հարցը վերանայել ենք՝ կարելի՞ է արդյոք արտաքին դոնորներից վարկեր վերցնել, սակայն իրավիճակի գնահատումից հետո հասկացանք, որ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կա: Ուստի այս հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Այս հայտարարությանն ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բացահայտ դժգոհություն հայտնեց: «Դա վատ է»,- ասաց նա:
Բայց փոխնախարարը հայտարարեց, որ դա այնքան էլ վատ չէ: «Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ավելի արագ է նվազում, քան սպասում էինք: Պարտքը լավ է, եթե ճիշտ ես կառավարում եւ ակնկալվող արդյունք ես ստանում: Մենք անցնում ենք թիրախային վարկային ծրագրերի ներգրավմանը, իսկ բյուջեին սատարելու վարկերը համամասնորեն ուղղվում են բոլոր ծախսային հոդվածներին»,- հավելեց Հայրապետյանը:
comment.count (0)