Օգոստոսի 9-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից․
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։50-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել են միջանցքը (8 քմ), սանհանգույցը (6 քմ), խոհանոցի առաստաղը (6 քմ)», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)