Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում կաշխատեն նաև այսօր՝ օգոստոսի 17-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Այսօր աշխատում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները`
Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,
Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի
Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,
Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,
Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։
Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։ Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև օգոստոսի 24-ին։
comment.count (0)