Լավրով. «Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը» |ermenihaber.am|
14:56 - 12 դեկտեմբերի, 2019

Լավրով. «Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը» |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական գործողությունները չեն հակասում Թուրքիայի հետ իրենց ձեռք բերած համաձայնությանը և որևէ կերպ չեն խախտում այն։

Պաշտոնական Կրեմլի հայտարարության մեջ էլ նշված է. «Պուտինը հասկանում է Էրդողանի մտահոգությունները, սակայն Պուտինն էլ մտահոգված է ընդդիմադիր ուժերի գնալով աճող հարձակումներով»։

Թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտահայտել իր անհանգստությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է ճգնաժամ ստեղծել և սպառնալ իրենց ազգային անվտանգությանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել