Օգոստոսի 20-ին ժամը 09։00-ից 24 ժամ ջուր չի լինի Մարտունիում, Լիճքում և Ներքին Գետաշենում։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից․
« «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշված է ընկերության հայտարարությունում։
Ընկերությունը նաև նշում է, որ օգոստոսի 20-ին շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Դարմոյան և Մաշտոց փողոցների, Ազատամարտիկներ 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ և 5-րդ նրբանցքների, Ե. Չարենց 3-րդ և 4-րդ նրբանցքների բաժանորդների ջրամատակարարումը:
Ավելի վաղ ընկերությունը նաև հայտարարել էր, որ որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի, Արմավիր մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
comment.count (0)