Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում |armenpress.am|
12:50 - 21 օգոստոսի, 2024

Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում:

Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: 

«Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,-ներկայացրեց Աթոյանը:

Ըստ նրա՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում: 

2024 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել ջրծաղիկի պատվաստանյութը: Այն կներդրվի փուլային տարբերակով: «Սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (խմբ.-առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (խմբ.-երկրորդ դեղաչափ)  շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դա կբերի ջրծաղիկի դեմ արդյունավետ պայքարի:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1198048


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել