Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ |1lurer.am|
17:52 - 06 հունվարի, 2025

Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակի բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:

Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել