Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ․ Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով 
 |factor.am|
13:34 - 22 օգոստոսի, 2024

Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ․ Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով |factor.am|

factor.am: Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ծառայողական ավտոկայանատեղերիները կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ: «Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է կառավարման որոշման մեջ:

Ըստ հիմնավորման՝ այս գծանշումների միջոցով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը: Գործադիրի որոշմամբ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել