Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինա
 |shantnews.am|
11:39 - 23 օգոստոսի, 2024

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինա |shantnews.am|

shantnews.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր առաջին այցն է կատարել Ուկրաինա՝ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։

Մոդիի Կիև կատարած այցի մանրամասները գաղտնի են պահվում։ Ըստ NDTV-ի՝ այցը կտեւի մի քանի ժամ։

Հայտնի է, որ Մոդին գնացքով ժամանել է Լեհաստանից։ Օգոստոսի 22-ին Վարշավայում Հնդկաստանի վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Կողմերը մշակել են առաջիկա տարիների համագործակցության ծրագիր և որոշել փոխգործակցության մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հնդկաստանի ԱԳՆ-ն, Մոդին Ուկրաինայում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նրանք նախատեսում են քննարկել երկկողմ կապերի մի քանի ասպեկտներ, այդ թվում՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, ինչպես նաև հումանիտար փոխանակումներ և մարդասիրական օգնություն: Անդրադարձ կլինի նաեւ Ուկրաինայի հակամարտության թեմային։

Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում Մոդին ասել է, որ Հնդկաստանը պատրաստ է ցանկացած համագործակցության բարեկամ երկրների հետ՝ խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել