Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանին և «Արդարադատություն և մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին:
Հիմնադրամի գործընկերները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը կնպաստի Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը:
Նախատեսվում է նաև ձևավորել պլատֆորմ՝ ապահովելու քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:
Սիրվարդ Գևորգյանը բարձր է գնահատել Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և ներկայացրել է հետվավերացման փուլում արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև առկա համագործակցությունը միջազգային ու ներպետական մյուս գործընկերների հետ:
Սիրվարդ Գևորգյանը նաև նշել է, որ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը կարգավորող օրենքի նախագծի վերաբերյալ ակնկալվում է առաջիկայում ստանալ հենց դատարանի դիտարկումները:
Կողմերը քննարկել են հետագա համատեղ քայլերը և պայմանավորվածություն ձեռք բերել նախանշված ուղղություններով համագործակցության իրականացման վերաբերյալ:
comment.count (0)